ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի պետեկամուտների կոմիտեի ղեկավարի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը կհարցաքննվի Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունում սուպերմարկետներում կոռուպցիայի գործով, երկուշաբթի լրագրողներին ասաց ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը։
Հայաստանի ԱԱԾ–ն ավելի վաղ հայտնել է կոռուպցիոն խոշոր սխեմայի բացահայտման մասին, որով «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցը տարիներով խուսափել է հարկերի վճարումից։ Մասնավորապես, «Ալեքս Հոլդինգ» խոշոր ընկերությունը գրանցել է հարյուրավոր կեղծ անհատ ձեռներեցների, նրանց անունով ձևակերպոլ իր արտադրանքի շրջանառութունը, 20 տոկոսի ԱԱՀ–ի և շահութահարկի փոխարեն 2–տոկոսանոց շրջանառության հարկ վճարելու համար։
«Նա կհրավիրվի ԱԱԾ որպես վկա, ցուցմունքներ կտա, և նրա ցուցմունքները գնահատելուց հետո կլուծվի հարուցված քրեական գործի շրջանակում նրա հետագա կարգավիճակի հարցը»,– ասաց Վանեցյանը։
Загружается новость ...
"Право"
Նրա խոսքով, այն փաստը, որ Մաշադյանը միայն վերջերս է նշանակվել այդ պաշտոնում, չի նշանակում անձեռնմխելիություն, քանի որ նա երկար ժամանակ աշխատել է այդ կառույցում։
Ինչ վերաբերում է սուպերմարկետների գործունեութանը, ապա Վանեցյանը համաձայն չէ, որ նման մեխանիզմներն օգտագործվել են շահութաբերությունը պահպանելու համար։
«Այդ դեպքում ինչու՞ մյուս ընկերությունները չեն գործել այդ սխեմաներով։ Դրանցից օգտվել են միայն 11 տնտեսվարող սուբյեկտներ»,– ասաց նա։ -0-