Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մարտի 1–ի գործով մեղադրանք է առաջադրվել

10.01.2019, 19:24
Սակայն Հատուկ քննչական ծառայությանն այս տեղեկությունը որևէ կերպ չեն մեկնաբանել։
Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մարտի 1–ի գործով մեղադրանք է առաջադրվել
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մարտի 1–ի գործով մեղադրանք է առաջադրվել, հայտնում է armtimes.com–ը` հղում անելով սեփական աղբյուրներին։

Օհանյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի ՔՕ 300.1 հոդվածի (Սահմանադրական կարգը տապալելը) հատկանիշներով։

Загружается новость ... "Лево"

Սակայն Հատուկ քննչական ծառայությանն այս տեղեկությունը որևէ կերպ չեն մեկնաբանել։
Օհանյանն ի պատասխան պարբերականի հարցին ասել է, որ հեռախոսով հարցազրույց չի տալիս։
«Դիմեք իրավապահներին, ես չեմ ցանկանում պատասխանել»,– ասաց նախկին նախարարը։

Օհանյանն 2008 թվականին զբաղեցրել է Պաշտպանության նախարարության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը։ -0-