Հայաստանի նվազագույն աշխատավարձը կարող է բարձրանալ
19.06.2019,
20:41
Հայաստանում առաջարկվում է 8 հազար դրամով բարձրացնել նվազագույն աշխատավարձը:

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում առաջարկվում է 8 հազար դրամով բարձրացնել նվազագույն աշխատավարձը, ասվում է կառավարության որոշման նախագծում, որը կդիտարվի հինգշաբթի նիստում։
«Ամսական նվազագույն աշխատավարձի մասին» օրենքում կատարվելիք փոփոխությունների համաձայն, առաջարկվում է աշխատավարձի ստորին շեմը ներկայիս 55 հազարից հասցնել մինչև 63 հազար դրամի։
Ինչպես նշվում է ներկայացված օրինագծում, փոփոխությունները պայմանավորված են քաղաքացիների կենսամակարդակի բարձրացման անհրաժեշտությամբ, իսկ բոլոր հաշվարկները կատարված են` հաշվի առնելով 2019 թվականի առաջին եռամսյակի սպառողական զամբյուղի արժեքի միջին ցուցանիշը, որը հավասար է 63 550 դրամի։
Ինչպես նշվում է հիմնավորումներում, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, հաշվի առնելով մակրոտնտեսական ցուցանիշները, նախկինում արդեն բարձրացրել է նվազագույն աշխատավարձը 13 հազար դրամով, այն հասցնելով 55 հազար դրամի։ 2019–2023 թվականների միջնաժամկետ զաչգացման ծրագրի համաձայն, մինչև օգոստոսի 3–ը ծրագրվում է վերանայել տվյալ ցուցանիշը, որի հիման վրա կներկայացվի օրենսդրության փոփոխության առաջարկություն։
Ելնելով դրանից` կառավարությւոնը ծրագրում է հինգժաբթի օրվա նիստում ձեռնպահ մնալ տվյալ նախաձեռնության քննարկումներից և նվազագույն աշխատավարձի չափը թողնել անփոփոխ։
Հայաստանի նվազագույն աշխատավարձն այսօրվա դրությամբ կազմում է 55 հազար դրամ։ Վերջին անգամ այն բարձրացել է 2015 թվականին։
Ֆինանսների նախարարության տվյալներով, Հայաստանում միջին աշխատավարձը 2018 թվականի արդյունքներով կազմել է 172 հազար դրամ, ընդ որում` պետհամակարգում միջին աշխատավարձն ավելի ցածր է եղել, քան մասնավոր հատվածում, և կազմել է միջինը 149 հազար դրամ` մասնավոր հատվածի 186 հազար դրամի դիմաց։ -0-

Загружается новость ... "Лево"