Հայաստանի նախագահը քոչարի է պարել ցուցարարների հետ (ՖՈՏՈ)
23.05.2018,
18:36
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ բողոքող բնապահպանների հետ։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ բողոքող բնապահպանների հետ։
Մայիսի 23–ին Հայ բնապահպանական ճակատը բաց նամակ է ուղղել նախագահին, որում դեմ է արտահայտվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործմանը։ Ակտիվիստները կարծում են, որ ոսկու արդյունահանումն այդ տարածաշրջանում վնաս է հասցնում էկոհամակարգին։
Հանքավայրը գտնվում է երկրի հարավ–արևելքում, Ջերմուկից 13 կմ հեռավորության վրա։
Չորեքշաբթի մի խումբ մարդիկ բողոքի հերթական ակցիա են անցկացրել նախագահի նստավայրի մոտ, որտեղ նրանց հետ հանդիպել է նախագահը։ Ցուցարարներն անձամբ նրան են փոխանցել իրենց նամակի կրկնօրինակը։
Սարգսյանն իր հերթին խոստացել է ուսումնասիրել իրավիճակը և պատասխանել հարցերին։
Ակցիայի մասնակիցներին լսելուց հետո նախագահը նրանց հետ քոչարի է պարել։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ կոչ էր արել բողոքների ակցիաների մասնակիցներին դադարեցնել անհնազանդության գործողությունները։ Նրանց խոսքով, քաղաքացիական անհնազանդության ակցիաների իրականացումը ժողովրդի վստահությունը վայելող կառավարության դեմ նշանակում է բողոքել հենց այդ կառավարությունից կամ սաբոտաժ իրականացնել։ -0-