Հայաստանի նախագահը դեսպաններ է նշանակել

24.05.2019, 15:35
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ուրբաթ մի շարք հրամանագրեր է ստորագրել դեսպանների նշանակման և հետկանչման վերաբերյալ։
Հայաստանի նախագահը դեսպաններ է նշանակել
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ուրբաթ մի շարք հրամանագրեր է ստորագրել դեսպանների նշանակման և հետկանչման վերաբերյալ։

Այսպես, Գառնիկ Բադալյանը նշանակվել է Տաջիկստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, իսկ Տիգրան Գևորգյանը` Հորդանանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։

Միաժամանակ, Ռաիսա Վարդանյանը հետ է կանչվել Վիետնամում և Ֆիլիպիններում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ -0-