Հայաստանի նախագահի նստավայրը կիրակի օրերին բաց կլինի այցելուների համար

08.09.2018, 18:58
Հանրապետության նախագահի նստավայրում նոր ավանդույթ է ձևավորվել:
Հայաստանի նախագահի նստավայրը կիրակի օրերին բաց կլինի այցելուների համար
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հանրապետության նախագահի նստավայրում սկիզբ առած նոր ավանդույթի համաձայն, սեպտեմբերի 9-ից սկսած, յուրաքանչյուր կիրակի ժամը 12:00-ից մինչև 19:00-ն Հանրապետության նախագահի նստավայրի դարպասները բաց կլինեն հանրության համար: Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, նախագահի նստավայրի բացօթյա տարածքն ու հարակից այգին նրանց համար կարող են դառնալ այցելության եւ զբոսանքի հետաքրքիր վայր:-0-