ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նոր խորհրդարանում ստեղծվելու են երկու խորհրդարանական հանձնաժողովներ, որոնցից մեկը զբաղվելու է ապօրինի հարստացման դեպքերի ուսումնասիրությամբ, իսկ մյուսը՝ «Մարտի 1-ի» դեպքերով, գրում է «Ժամանակ» թերթը` հղում անելով սեփական աղբյուրներին։
Ինչպես նշում է պարբերականը, հանձնաժողովի ուսումնասիրության տիրույթում է լինելու Հայաստանի գազամատակարարման ցանցը Ռուսաստանին հանձնելու, դրա դիմաց գազ ստանալու և այն հայ սպառողներին վաճառելու ու առաջացած գումարները յուրացնելու գործարքը։
Загружается новость ...
"Право"
Ուշադրության կենտրոնում է լինելու նաև Երևանի կենտրոնի առավել թանկարժեք հատվածները սեփականաշնորհելու և այդ տարածքներում բիզնեսներ կառուցելու օրինականության հարցը:
Ինչ վերաբերում է «Մարտի 1-ի» գործով հանձնաժողովին, ապա այդ հանձնաժողովը հիմա կարող է ավելի արդյունավետ աշխատել, եթե նկատի ունենանք, որ պետաիրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովը ղեկավարելու է նախկին փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը, ով ամենալավն է տեղեկացված օլիգարխների և նրանց թիկնազորի մասնակցությանը մարտի 1-ին իրականացված սպանդին»,- գրում է թերթը: -0-