Հայաստանի կառավարությունը «փող չի լցնի ծակ կաթսայի մեջ». Փաշինյան
26.07.2018,
19:35
Կառավարության նիստում քննարկվել է համայնքային ենթակառուցվածքների զարգացման նախագծերի ֆինանսավորման հարցը։
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի կառավարությունը «փող չի լցնի ծակ կաթսայի մեջ», կառավարության նիստում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը` համայնքային ենթակառուցվածքների զարգացման նախագծերի ֆինանսավորման հարցի քննարկման ժամանակ։
Կառավարության նիստում որոշում է կայացվել 287.9 մլն դրամ հատկացնել համայնքային ենթակառուցվածքների զարգացման համար։ Միաժամանակ Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ այս տարի չի հաջողվի սպառել հատկացված 10 մլրդ դրամը` հաշվի առնելով հենց համայնքներում համաֆինանսավորվող նախագծերի մասնակցության միջոցների բացակայությունը։
«Մենք կարող ենք փաստել, որ բոլոր ուղղություններով պետական միջոցներ են փոշիացվել»,– ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով, որքան ավելի շատ միջոցներ հատկացվեն, այնքան մեծ կորուստներ են լինելու։ Փաշինյանը նշեց նաև, որ համայնքներն այսօր գումար չունեն` համաֆինասավորման ծրագրերին մասնակցելու համար։
«Որտեղի՞ց համայնքում փող լինի, եթե դպրոցում ձևակերպված են 20 հարազատներ, ովքեր տարիներ շարունակ աշխատավարձ են ստանում։ Այդ հարցում մենք պետք է չափազանց ուշադիր լինենք»,– ասաց Փաշինյանը։ -0-