ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /Նովոստի Արմենիա/. Շինարարական աշխատանքներով պայմանավորված` Հայաստանի ճանապարհահատվածներից մեկում երթևեկությունը մինչև գարուն կդադարեցվի։
Ինչպես հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը, Վանաձոր-Ալավերդի – Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհին իրականացվող երկու թունելների շինարարության ընթացքում երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով 2018թ. հունվարի 29-ից մինչև մարտի 1-ը՝ ժամը 8։00-ից մինչև 19։00-ը, ճանապարհի 30-32կմ հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկությունը կդադարեցվի։
«Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի,
Վանաձոր և մոտակա բնակավայրեր կարող է իրականացվել Դսեղ-Մարց
ավտոճանապարհով»,– ասվում է հաղորդման մեջ։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում