Հայաստանի հարցված բնակիչների ավելի քան 50%–ը դատապարտել է Փաշինյանի մասնակցությունը պատարագներին, ավելի քան 77%–ն աջակցել է ՀԱԵ–ին․ սոցհարցում
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի հարցված բնակիչների ավելի քան 50%-ը դատապարտել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը կարգալույծ քահանաների մատուցած պատարագներին։ Այս մասին հայտարարեց «GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով սոցիալական հարցման արդյունքները։
«39.3%-ը բացասական է արտահայտվել, 11.1%-ն՝ ավելի շուտ բացասական, 23.4%-ը՝ լիովին դրական, 13.7%-ն՝ ավելի շուտ դրական, 12.6%-ը դժվարացել է պատասխանել»,- նշե նեց այսօր կայացած ասուլիսում։
Նավասարդյանի խոսքով՝ Հայ Առաքելական եկեղեցու մի շարք հոգևորականների կարգալուծումը լիովին դրական է գնահատում 23.4%-ը, ավելի շուտ դրական՝ 13.7%-ը, ավելի շուտ բացասական՝ 11.1%-ը, լիովին բացասական՝ 39.3%-ը, իսկ 12.6%-ը դժվարացել է պատասխանել։
Նա հայտարարեց նաև, որ Հայ Առաքելական եկեղեցու գործունեությունը դրական է բնութագրել հարցվածների 77.7%-ը։
«Հարցվածների 63.3%-ը լիովին աջակցում է ՀԱԵ-ին, իսկ 14.4%-ը ավելի շուտ աջակցում է»,- ասել է Նավասարդյանը։
Հայաստանում նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 5-ն անցկացված հեռախոսային հարցմանը մասնակցել է 1001 հարցվող։

