ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը պատմել է, թե ինչպիսի սեպտեմբեր է լինելու Հայաստանում։
«Եղանակային առումով հրաշք սեպտեմբեր ենք ունենալու, կանխատեսումը ըստ մարզերի մի քանի օրից կհրապարակենք»,– գրել է նա Facebook–ի իր էջում։
Ինչպես հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը, օգոստոսի 23-24–ը Լոռու և Տավուշի մարզերում սպասվում է կարճատև անձրև, առանձին վայրերում` մառախուղ։ Օգոստոսի 25-27–ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի հարավ–արևմտյան` 5-10 մետր վայրկյան արագությամբ։
Օգոստոսի 25-26–ից օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում