Հայաստանի Գերագույն հոգևոր խորհուրդը հայտնել է իր դիրքորոշումը Երևանում միասեռականների համաժողովի անցկացման վերաբերյալ
01.11.2018,
20:00
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում քննարկվել է Հայաստանում համասեռամոլների ֆորումի կազմակերպման նախաձեռնությունը:
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթացող Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում քննարկվել է վերջին օրերին հանրությանը հուզող` Հայաստանում համասեռամոլների ֆորումի կազմակերպման նախաձեռնությունը, հայտնում է Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:
Գերագույն հոգևոր խորհրդի անդամները մտահոգություն են արտահայտել հնարավոր ոչ ցանկալի զարգացումների վերաբերյալ` ընդգծելով, որ միասեռականության վարքագծի գովազդումը սպառնում է ազգային և հոգևոր արժեքներին:
«Վերջին օրերին խորը մտահոգությամբ տեղեկացանք համասեռամոլների կողմից Հայաստանում նախաձեռնվող ֆորումի լուրերի մասին, որն առաջացրել է մեր ժողովրդի մեծ վրդովմունքը»,- ասել է Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Նրա խոսքով, հայ ժողովուրդը դարեր ի վեր կրողն է ընտանիքի նվիրական գաղափարի և պահպանողը ընտանիքի սրբագործված արժեքի:
«Աստված պատվիրաններ ու բարոյականության նորմեր է սահմանել արարչաստեղծ մարդու համար: Այսօր, սակայն, փորձ է արվում բարոյական շեղումները և դրանց բացահայտ քարոզչությունը ներկայացնել իբրև մարդու իրավունքներ և ազատություններ: Քրիստոսի Սուրբ Եկեղեցին համասեռամոլության երևույթի նկատմամբ իր դիրքորոշումն արտահայտել է՝ անընդունելի հռչակելով այդ կենցաղակերպը իբրև մարդկային բնության խեղում, բայց երբեք չդադարելով հովվական խնամք ցուցաբերել և կոչ անել այդ մեղքի մեջ հայտնված անձանց՝ սրբագրելու իրենց ընթացքը»,- ասել է Կաթողիկոսը:
Նա խստորեն մերժելի և դատապարտելի է համարել ԼԳԲՏ ներկայացուցիչների կողմից հասարակության մեջ հրահրումներ առաջացնելու քայլերը և համասեռամոլության երևույթի որևէ հանրայնացում ու դրա գովազդում, որը գայթակղություն է աճող սերնդի համար և սպառնալիք՝ հայ ազգի հարատևությանը: -0-

Загружается новость ... "Лево"