Հայաստանի բնակիչներին կրկին կկանչեն համահանրապետական շաբաթօրյակի

29.03.2018, 20:46
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց մշակել «Մաքուր Հայաստան» ծրագրի միջոցառումների ժամանակացույցը։
Հայաստանի բնակիչներին կրկին կկանչեն համահանրապետական շաբաթօրյակի
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /Նովոստի Արմենիա/. Հայաստանի բնակիչներին կրկին կկանչեն հանրապետական շաբաթօրյակի, Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց մշակել «Մաքուր Հայաստան» ծրագրի միջոցառումների ժամանակացույցը։

Հինգշաբթի նիստում վարչապետը նշեց, որ «Մաքուր Հայաստան» ծրագիրը գործարկվել է 2017 թվականի փետրվարի 16–ին, որի շրջանակում աշխատանքներ են անցկացվել, և պարզվել է, որ 2018 թվականի մարտի տվյալներով, 2031 աղբատեղիներից փակվել կամ կոնսերվացվել է 1622–ը, ևս 108–ը պետք է փակվի։

Միաժամանակ, չնայած դրական փոփոխություններին, աղբահանության պայմանագրերի և վճարների մակարդակն առաջվա պես մնում է անբավարար և անընդունելի»,– ասաց Կարապետյանը։

Ըստ նրա, աղբահանության հարցում դեռևս արդիական է մնում համակարգված միջոցառումների անցկացումը, ինչպես նաև ընթացիկ, սեզոնային խնդիրների օպերատիվ լուծումը։

Загружается новость ... "Лево"

Այս կապակցութամբ վարչապետը հանձնարարեց պատասխանատու կառույցներին մշակել և ներկայացնել «Մաքուր Հայաստան» ծրագրի գործողությունների նոր ծրագիր, ներկայացնել հստակ ժամանակացույց և ոլորտների պատասխանատուներին` ներգրավելով նաև բոլոր շահագրգիռ կառույցները։

Տարածքային կառավարման և զարգացման նախարարին հանձնարարվել է մինչև ապրիլի 15–ը ներկայացնել գործողությունների նոր ծրագիր, ինչպես նաև ապահովել ապրիլի 14–ին հանրապետական շաբաթօրյակի կազմակերպումը։ -0-