437.27
4.41
404.32
+8
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի բնակիչների համար գազի սակագնի նվազման հնարավորությունը` ըստ էներգետիկայի նախարարի պաշտոնակատարի

17:23
21 Նոյեմբերի 2018
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում գազի սակագնի նվազումը հնարավոր է դեպի հանրապետություն «կապույտ» վառելիքի մատակարարման հետ կապված բոլոր երկրների հաջող բանակցությունների դեպքում, չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը, հայտնում է «ԱՌԿԱ» գործակալությունը։

«Հայաստանին ռուսական գազի մատակարարման գինն էապես տարբերվում է այլ երկրների, մասնավորապես, Բելառուսի գներից այն իմաստով, որ դրա ձևավորման վրա ազդում են Վրաստանի տարածքով տարանցիկ վճարումները»,– ասաց նա։

Նրա խոսքով, վրացական կողմը գազի տարանցման համար վերցնում է 10 տոկոսի հավելավճար, ինչը սակագինն ավելի թանկ է դարձնում, քան ԵվրԱզԷս–ի մյուս երկրների համար, սակայն ռուսական կողմը բանակցություններ է վարում տարանցման հավելավճարի կամ փոխհատուցման հնարավորության վերաբերյալ։

Загружается новость ... "Право"

«Ինչ վերաբերում է Հայաստանին գազի մատակարարման ռուս–վրացական բանակցություններին, ապա հայկական կողմը դրանց չի մասնակցում, սակայն մենք հույս ունենք, որ լուծումը կառուցողական կլինի և կազդի սակագնի վրա»,– նշեց նա։

Իսկ խոսելով սակագնի նվազեցման հնարավորությունների և գնագոյացման հարցերի մասին` Բաղրամյանը նշեց, որ Հայաստանը բանակցություններ է վարում ինչպես «Գազպրոմի», այնպես էլ Ռուսաստանի էներգետիկայի նախարարության հետ, բայց առայժմ առաջընթաց չկա։
Նախարարի պաշտոնակատարը հիշեցրեց Հայաստանի խորհրդարանի որոշման և այն մասին, որ 2014 թվականին սակագնի նվազեցումը 189 դոլարից մինչև 165 դոլար և 165 դոլարից 150 դոլար (սահմանում` խմբ.) ուղղված էր պարտքերի մարմանը, ինստիտուցիոնալ բարեփոխումներին և գազային ենթակառուցվածքի արդիականացմանը։

Էներգետիկայի նախարարության տվյալներով, 2017 թվականին Հայաստանից Ռուսաստանի գազի ներկրման ծավալն աճել է 7 տոկոսով և կազմել 996 մլն խմ, իսկ Իրանից` 2.9 տոկոսով մինչև 382.7 մլն դրամ։ Հայաստանում գազի ընդհանուր սպառումը 2017 թվականին աճել է 5.3 տոկոսով։

2016 թվականի ապրիլի սկզբին Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել են միջկառավարական համաձայնագիր, որի համաձայն, Ռուսաստանը նվազեցրել է Հայաստանին մատակարարվող բնական գազի գինը մեկ խմ–ի համար 165 դոլարից մինչև 150 դոլար։

Ծրագրվում էր, որ 2018 թվականին Հայաստանի համար գազի գները կբարձրանան։ Սակայն Երևանում անցկացված բանակցությունների արդյունքներով որոշվել է գինը թողնել անփոփոխ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:18
29 Փետրվարի 2024
Նոր Նորքում ինքնակամ կառուցված բնակելի տների բնակիչներն արգելում են ոստիկաններին մոտենալ իրենց տներին․ իրավիճակը լարված է
Բողոքի ակցիայի վայրում են ոստիկանական ուժեր։ Տների բնակիչները ոստիկաններին թույլ չեն տալիս մոտենալ իրենց սեփականությանը
13:54
29 Փետրվարի 2024
ՀՀ–ում ապրիլի 1–ից հունիսի 28–ը կկազմակերպվեն պահեստազորայինների հավաքներ
Ապրիլի 1–ից հունիսի 28–իը կանցկացվեն պահեստազորայինների հերթական հավաքներ
10:14
29 Փետրվարի 2024
Տեղ համայնքում ՀՀ սահմանը հատած ադրբեջանցին ձերբակալվել է․ ՔԿ–ն մանրամասնում է
Նախօրեին ՀՀ սահմանը հատած և ձերբակալված ադրբեջանցին մեղադրվում է սպանության փորձ և դիվերսիա կատարելու մեջ
22:53
28 Փետրվարի 2024
Մեքենաների 7 «գոլդ» համարանիշներն աճուրդում վաճառվել են 385 հազար դոլարով․ ՆԳՆ
Մեքենաների 7 «գոլդ» համարանիշներն աճուրդում վաճառվել են 385 հազար դոլարով
22:09
28 Փետրվարի 2024
Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի․ Փաշինյան
Փաշինյանը նշել է, որ որևէ մեկը չի հայտարարել է, որ Ներքին Հանդը Ռուսաստանի պատասխանատվության գոտին է
19:49
28 Փետրվարի 2024
Wizz Air լոուքոսթերը գործարկում է Բուդապեշտ–Երևան–Բուդապեշտ չվերթեր
Գործարկվում են Բուդապեշտ–Երևան–Բուդապեշտ չվերթեր
16:12
28 Փետրվարի 2024
Cbonds Congress–ը Երևանում կկազմակերպի Capital Markets Armenia երկրորդ կոնֆերանսը
«ԱՄԻ Նովոստի–Արմենիա»–ն կոնֆերանսի ինֆորմացիոն հովանավորներից է
15:46
28 Փետրվարի 2024
Մարտից որոշ դեղեր հնարավոր կլինի գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով․ ինչպե՞ս է գործելու համակարգը
Մարտից որոշ դեղեր հնարավոր կլինի գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով․ ինչպե՞ս է գործելու համակարգը
15:23
28 Փետրվարի 2024
Ռոստելեկոմն աջակցում է Մեղրիում մանկական վերականգնողական ծառայությունների մատուցման նախագծին
Մեղրիի տարածաշրջանում  մանկական ազգաբնակչության թիվը կազմում է 2500 երեխա, որից  200-250-ն ունեն զարգացման տարբեր խանգարումներ
13:42
28 Փետրվարի 2024
ՊՆ պաշտոնատար անձինք մեղադրվում են մոտ 4մլն դրամ հափշտակելու մեջ
ՊՆ պաշտոնատար անձինք մեղադրվում են մոտ 4մլն դրամ հափշտակելու մեջ
12:23
28 Փետրվարի 2024
Ինքնաձիգով զինված ադրբեջանցին հատել է սահմանը Տեղ համայնքում, հայ զինծառայողները վնասազերծել են նրան
Գիշերը Իիքնաձիգով զինված ադրբեջանցին հատել է սահմանը Տեղ համայնքում
21:15
27 Փետրվարի 2024
Գլխավոր դատախազի հրամանով՝ «նկատողություն» տեսակի տույժ է նշանակվել դատախազի նկատմամբ
Կարգապահական վարույթի արդյունքներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով