ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի արտգործնախարարի խորհրդական, փորձառու դիվանագետ Ռուբեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
«Աշխատանքից ազատվելու դիմումս ներկայացրել եմ ԱԳ նախարարին»,- գրել է Կարապետյանը Facebook-յան իր էջում։ Իր որոշման պատճառը նա չի հայտնել։
Загружается новость ... "Лево"
Ռուբեն Կարապետյանը երկար տարիների փորձ ունեցող դիվանագետ է, պատմական գիտությունների դոկտոր: Նախկինում նա զբաղեցրել է Արաբական պետությունների լիգայում Հայաստանի լիազոր ներկայացուցչի, Եգիպտոսում, Իտալիայում, Աֆրիկայի և Արևելյան Եվրոպայի այլ երկրներում Հայաստանի դեսպանի պաշտոնները:
Կիրակի օրը հայկական լրատվամիջոցներում տեղեկատվություն հայտնվեց Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի պաշտոնանկության մասին: Ի պատասխան «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցման, վարչության մամուլի ծառայությունը նշել է, որ «պարոն Քոչարյանը շարունակում է կատարել իր պարտականությունները»: - 0--