Հայաստանը կարող է մնալ առանց «Ժառանգության»

10.01.2017, 11:44
Հայկական ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը փլուզման եզրին է:
Հայաստանը կարող է մնալ առանց «Ժառանգության»
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայկական ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը փլուզման եզրին է, գրում է «Ժամանակ» թերթը։

Թերթի տեղեկություններով, Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է մնալ Լոս Անջելեսում և ըստ ամենայնի մինչև ԱԺ ընտրություններ չի վերադառնա Հայաստան։ Կուսակցության մի քանի անդամներ, սակայն, փորձում են քաղաքական դաշտի տարբեր հատվածներում ինչ-որ կերպ կառուցել իրենց քաղաքական ապագան։

«Ժառանգության» նախագահի տեղակալ Արմեն Մարտիրոսյանն այս պահին ինտենսիվ քննարկում է Վիկտոր Դալլաքյանի հետ նույն դաշինքում առաջադրվելու հնարավորությունը։

Զարուհի Փոստանջյանը որոշել է առանձին նախաձեռնել ընտրություններին մասնակցելու ձևաչափ։ Պարբերականի տեղեկություններով, Անահիտ Բախշյանը, կընդգրկվի «Ազատ դեմոկրատների» նախընտրական ցուցակում։ -0-