Հայ ոստիկանները սկսել են մտահոգվել սեփական վարկանիշով

23.05.2016, 18:01
Հայաստանի ոստիկանությունը մտադիր է բարելավել իրավապահ մարմինների աշխատակիցների վարկանիշը:
Հայ ոստիկանները սկսել են մտահոգվել սեփական վարկանիշով
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ոստիկանությունը մտադիր է բարելավել իրավապահ մարմինների աշխատակիցների վարկանիշը:

«Ապագայում Հայաստանի ոստիկանության հիմնական խնդիրներից մեկը ոստիկանի դրական կերպարի ձևավորումն է», - երկուշաբթի խորհրդարանում կայացած բյուջետային քննարկումների ժամանակ ասաց գերատեսչության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը:

Նրա խոսքով, հետևողական աշխատանքներ են տարվում Ոստիկանության աշխատակիցների իրավական գիտելիքների մակարդակի, ընդհանուր կրթվածության մակարդակի բարձրացման, ինչպես նաև ոստիկանների ներկայացուցչական արտաքին տեսքի ապահովման ուղղությամբ:

Արդեն հինգ տարուց ավելի Երևանում և երկրի մի քանի խոշոր քաղաքներում գործում է ոստիկանության չորրորդ հատուկ բաժինը, որը ժողովրդի մեջ ստացել է «Ոստիկանության Հրեշտակներ» անվանումը: Նրանց հիմանական գործառույթը փողոցները պարեկելն է, բարդ իրավիճակում հայտնված քաղաքացիներին և զբոսաշրջիկներին օգնելը: -0-