410.04
4.03
388.59
+25
Եղանակը Երևանում
Հայ

Հայ պատգամավորը պահանջում է քրեական գործ հարուցել իր գործընկերոջ դեմ

15:23
17 Հունիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ԱԺ-ի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ուրբաթ խորհրդարանի հերթական արտահերթ նիստի ընթացքում ՀՀ Քննչական կոմիտեին կոչ է արել վարույթ հարուցել և գործ սկսել պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դեմ «Հայկական ժամանակ» թերթում տպագրված հոդվածի հիման վրա:

«Այսօր թերթը բավական ծավալուն հոդված է հրապարակել, որում տարբեր փաստեր է բերել առ այն, որ Ալեքսանյանը մարդկանց է առևանգում: Այս կապակցությամբ պահանջում եմ, որ իրավապահ մարմինները զբաղվեն այս հարցով և ներկայացված հոդվածի հիման վարույթ հարուցեն վրա», - ասել է Փաշինյանը:

Նա նաև պահանջել է իրավապահներից ուշադրություն դարձնել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ոստիկանների աշխատանքին (հենց այս շրջանից է առաջադրվել Ալեքսանյանի թեկնածությունը), քանի որ, պատգամավորի խոսքով, նրանք ավելի շուտ պաշտպանում են Ալեքսանյանի շահերը, այլ ոչ թե օրենքի:

«Հայկական ժամանակ»-ի հոդվածի համաձայն, Ալեքսանյանի նախկին աշխատակիցներից Արմեն Իսրայելյանը պնդում է, թե Ալեքսանյանն իրեն ունեցվածքից զրկել է՝ տիրանալով իր ընտանեկան բիզնեսներին: Մասնավորապես, նրա խոսքով, Ալեքսանյանը վերցրել է Իսրայելյանին պատկանող մի քանի օբյեկտ (ավտոլվացման կետ, վարսավիրանոց, հացի փուռ, ավտոտնակ և բնակարան), որոնք նա ստեղծել է Ալեքսանյանի մոտ աշխատելու ընթացքում, բակներից վարկեր վերցնելով:

Իսրայելյանն իր տեսաուղերձում դիմում է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` խնդրանքով այս հարցին լուծում տալ։ -0-



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:13
28 Սեպտեմբերի 2023
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան. պարզաբանում է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան
13:39
28 Սեպտեմբերի 2023
Երևանում ավտոբուսների ժամանման միջակայքը կարող է ավելանալ, քաղաքապետարանից նշել են պատճառը
Երևանում ավտոբուսներն այս օրերին ուշացումով են ժամանում, քաղաքապետարանից նշել են պատճառը
00:11
28 Սեպտեմբերի 2023
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
00:05
28 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստանը» պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին. հայտարարություն
«Մայր Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետի նշանակման կապակցությամբ
23:42
27 Սեպտեմբերի 2023
Մարությանը համաձայնվել է Վարդան Ղուկասյանի պահանջի հետ, բայց պայման է նշել
Մարությանը համաձայնվել է Վարդան Ղուկասյանի պահանջի հետ, բայց պայման է նշել
21:11
27 Սեպտեմբերի 2023
«Ռոսիա» ավիաընկերությունը լրացուցիչ չվերթեր է գործարկում Սանկտ Պետերբուրգից Երևան
Ավիաընկերության չվացուցակում ավելացվել է լրացուցիչ չվերթ դեպի Երևան
19:45
27 Սեպտեմբերի 2023
ՀՀ ԱԳՆ-ն կձեռնարկի բոլոր միջոցները Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանությունը և նրա վերադարձն ապահովելու համար
ՀՀ ԱԳ նախարարությունը բազմիցս շեշտել է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղից Հայաստան անձանց տեղաշարժի անարգել ապահովման հրամայականը
14:37
27 Սեպտեմբերի 2023
Ադրբեջանցիները ձերբակալել են Ռուբեն Վարդանյանին
Ռուբեն Վարդանյանը կինը հայտնել է, որ Վարդանյանը ձերբակալվել և գերեվարվել է ադրբեջանական իշխանությունների կողմից սահմանին, երբ փորձում էր հազարավոր այլ հայերի հետ հեռանալ Արցախից
12:55
27 Սեպտեմբերի 2023
Կարեն Վարդանյանը 123 մլն դրամ է տրամադրել 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված 4 և ավելի երեխա ունեցող բազմազավակ 412 ընտանիքի
Կարեն Վարդանյանը 123 մլն դրամ է տրամադրել 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված 4 և ավելի երեխա ունեցող բազմազավակ 412 ընտանիքի    
14:08
26 Սեպտեմբերի 2023
Կոռնիձորում բուժօգնության կետեր են գործում, առաջին 2 օրում ծառայություն է մատուցվել 725 քաղաքացու, որոնցից 355 երեխա և 22 հղի
Տեղում շուրջօրյա հերթապահում են նաև շտապ բուժօգնության մեքենաներ
13:11
26 Սեպտեմբերի 2023
ԼՂ–ից երեկ տեղափոխված կինը Երևանում բալիկ է լույս աշխարհ բերել (ՖՈՏՈ)
Լեռնային Ղարաբաղից երեկ տեղափոխված կինը ծննդաբերել է Երևանում. ՖՈՏՈ
12:27
26 Սեպտեմբերի 2023
Մետրոյի գնացքներն ուշացումով են գալիս, մետրոպոլիտենից պարզաբանում են
Մետրոյի գնացքներն ուշացումով են գալիս, մետրոպոլիտենից պարզաբանում են