415.24
4.83
386.52
+26
Եղանակը Երևանում
Հայ

Հայ պատգամավորները նիստի օրակարգում չեն ներառել Արցախի ճանաչման հարցը

14:42
16 Մայիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ պատգամավորները երկուշաբթի նիստի օրակարգում չեն ներառել Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը:

Հայաստանի կառավարությունը մայիսի 5-ին քննարկել և Ազգային ժողով է ուղղել «Արցախի հանրապետության ճանաչման մասին» օրինագիծը: Օրինագծի հեղինակներն են` «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Զարուհի Փոտանջյանը և ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ Հրանտ Բագրատյանը: ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ Երևանում օրինագիծը կքննարկվի «Ադրբեջանի նոր ագրեսիայի» դեպքում:

Քվերակությունից առաջ խորհրդարանական խմբակցությունների գրեթե բոլոր ներկայացուցիչները կողմ էին չքննարկել հարցը տվյալ փուլում և առաջարկել են ձեռնպահ մնալ քվեարկությունից: Արդյունքում, քվեարկությանը մասնակցել են միայն 12 պատգամավոր` ՀՅԴ «Դաշնակցություն», «Ժառանգություն» կուսակցություններից, մի քանի անկախ պատգամավորներ և օրինագծի հեղինակներից մեկը` Հրանտ Բագրատյանը:

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:37
25 Մայիսի 2023
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է պարզեցված ընթացակարգով վարկ փոքր բիզնեսի համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի համար նախատեսված վարկային պրոդուկտների շարքը համալրել է նոր վարկատեսակով, որը հասանելի է ձևակերպման համար դրական վարկային պատմության հիման վրա
16:07
25 Մայիսի 2023
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
15:12
25 Մայիսի 2023
Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել (ՖՈՏՈ)
«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել. ՖՈՏՈ
14:57
25 Մայիսի 2023
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
12:12
25 Մայիսի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
10:18
25 Մայիսի 2023
Ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոս
Ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոս
20:21
24 Մայիսի 2023
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածն ականջին օղ պիտի անի պարզապես. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածն ականջին օղ պիտի անի պարզապես, հայտարարել է Փաշինյան. ՎԻԴԵՈ
19:33
24 Մայիսի 2023
Փաշինյանը հայտնեց, թե որ ընկերությունն է Հայաստան 1 տոննա կոկաին ներկրել (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտնեց, թե որ ընկերությունն է Հայաստան 1 տոննա կոկաին ներկրել. ՎԻԴԵՈ
15:52
24 Մայիսի 2023
Հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. ինչպիսի՞ն է օդի աղտոտվածության մակարդակը Երևանում
Իրականացվել են օդում աղտոտվածության չափումներ
14:48
24 Մայիսի 2023
Աստղաձոր համայնքի ղեկավարի պաշտոնեական անփութության արդյունքում համայնքին 10մլն. դրամի չափով վնաս է պատճառվել
Աստղաձոր համայնքի ղեկավարի պաշտոնեական անփութության արդյունքում համայնքին 10մլն. դրամի վնաս է պատճառվել
14:23
24 Մայիսի 2023
«Ուզում եմ նայել աչքերի մեջ»․ ԱԺ-ում թեժ իրավիճակ է (ՎԻԴԵՈ)
ԱԺ նիստում այսօր իրավիճակը կտրուկ սրվեց, քաշքշուկ սկսվեց ընդդիմադիր և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների միջև․ ՎԻԴԵՈ
13:09
24 Մայիսի 2023
Ի՞նչից էին թունավորվել Արտաշատի մանկապարտեզի երեխաները․ լաբորատոր փորձաքննության արդյունքները հրապարակվել են
Ի՞նչից էին թունավորվել Արտաշատի մանկապարտեզի երեխաները․ լաբորատոր փորձաքննության արդյունքները հրապարակվել են or