Հայ խորհրդարանականներին թեժ օրեր են սպասվում

16.06.2017, 11:07
Հաջորդ շաբաթվանից ԱԺ–ում թեժ օրեր են սպասվում, գրում է «Հրապարակ» թերթը։
Հայ խորհրդարանականներին թեժ օրեր են սպասվում
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հաջորդ շաբաթվանից ԱԺ–ում թեժ օրեր են սպասվում, գրում է «Հրապարակ» թերթը։

Պատգամավորները, ըստ թերթի, մինչև հուլիսի կեսը քրտնաջան կաշխատեն։

«Կառավարության ծրագիրը դեռ ԱԺ չի հասել, բայց ատամները սրած սպասում են թե ընդդիմադիրները, թե իշխող ՀՀԿ-ն, որտեղ Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան քողարկված մրցակցության ֆոնին ամեն ինչ այնքան էլ խաղաղ չէ»,– նշվում է գրառման մեջ։

Պարբերականը նշում է, որ ծրագիրը կքննարկվի հունիսի 19-ին կամ 21-ի արտահերթ նիստում։

Իսկ հուլիսի 6-ին ԱԺ-ում երկրորդ արտահերթում կքննարկվի կառավարության 2016թ․ կատարողականը։ -0-