Հայ խաղաղապահները նախապատրաստական վարժանք կանցնեն Գերմանիայում

20.07.2016, 17:28
ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հերթական զորախումբը մեկնել է Գերմանիա:
Հայ խաղաղապահները նախապատրաստական վարժանք կանցնեն Գերմանիայում
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հերթական զորախումբը մեկնել է Գերմանիա, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության, հայկական խաղաղապահ համակազմը նախապատրաստական վարժանքներ անցնելուց հետո կտեղափոխվի Աֆղանստան՝ խաղաղարար առաքելություն իրականացնելու նպատակով։

«Մեկնումից առաջ հայ խաղաղապահների զորախմբին ողջունել է խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը՝ զինծառայողներին հորդորելով պատվով կատարել ստանձնած առաքելությունն ու հավատարիմ մնալ ՀՀ զինված ուժերում ձեւավորված ավանդույթներին»,– նշվում է հաղորդման մեջ։

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հովանու ներքո իրականացվող առաքելություններին Հայաստանը մասնակցում է 2010 թվականից: Աֆղանստանում հերթափոխով ծառայություն են անցկացնում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զինծառայողները, որոնք խաղաղապահ առաքելությանը մասնակցում են Գերմանիայի զինված ուժերի հրամանատարության ներքո՝ Աֆղանստանի հյուսիսային հրամանատարության կազմում: -0-