Հայ զինվորի մահվան մասին կեղծ լուրեր են շրջանառվում համացանցում (ՖՈՏՈ)

29.03.2019, 20:42
Հայ զինվորի մահվան մասին կեղծ լուրեր են շրջանառվում համացանցում:
Հայ զինվորի մահվան մասին կեղծ լուրեր են շրջանառվում համացանցում (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հայ զինվորի մահվան մասին ապատեղեկատվություն է շրջանառվում սոցցանցերում։

Այս մասին Facebook–յան իր էջում հայտնում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը` տարածելով սոցցանցի օգտատեր Սոնա Սիմոնյանի գրառումը։

Գրառման մեջ մասնավորապես նշվում է, որ սոցցանցում տարածվել է լուսանկար, որտեղ պատկերված են նրա քույրն ու քեռու տղան, ով ծառայում է Հայոց բանակում։

«Տեղեկությունը բացարձակ սուտ է: Նյութում գրված ծննդյան տարեթիվը և ազգանունը եղբորինս է, այսինքն նյութը գրել են այնպես, որ ինֆորմացիայի մի մասի ճիշտ լինելու հիման վրա նյութը արագ տարածվի», – նշված է Սիմոնյանի գրառման մեջ։–0–