Հայ օդերևութաբանները նախազգուշացնում են ուլտրամանուշակագույն ճառագայթման վտանգի մասին

21.08.2018, 10:40
Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Հայ օդերևութաբանները նախազգուշացնում են ուլտրամանուշակագույն ճառագայթման վտանգի մասին
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ցուցիչը սպասվում է 6, որի ժամանակ խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից ժամը 11։00–ից 15։00։ Օգոստոսի 23-25–ը ողջ հանրապետության տարածքում, այդ թվում` Երևանում, սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին կլինի հարավ–արևմտյան` 5-10 մետր վայրկյան պոռթկումներով, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 18-23 մետր վայրկյան։

Օգոստոսի 21–25–ն օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։ Այսպես, Երևանում օդի ջերմաստիճանը 30-32 աստիճան տաքությունից շաբաթ օրը կբարձրանա մինչև 34-36 աստիճան։ -0-