Հայ մարզիկներ սպորտային նվաճումները, աշխարհահռչակ Velosolutions UCI Pump track–ը՝ Վանաձորում․ շաբաթվա լավ լուրերը

19.04.2025, 11:00
Ներկայացնում ենք այս շաբաթվա (մարտի 14–ից 19–ը)  ամենադրական և լավ լուրերի ընտրանին
Հայ մարզիկներ սպորտային նվաճումները, աշխարհահռչակ Velosolutions UCI Pump track–ը՝ Վանաձորում․ շաբաթվա լավ լուրերը

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի․/Նովոստի-Արմենիա/. Ներկայացնում ենք այս շաբաթվա (մարտի 14–ից 19–ը)  ամենադրական և լավ լուրերի ընտրանին:

Եվ այսպես․․․

Հայ մարզիկները մեծ նվաճումների են հասել նախորդ շաբաթ։ Այսպես, Արթուր Դավթյանը դարձել է սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի բրոնզե մեդալակիր։ Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է ծանրամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալ։ Ծանրորդ Գառնիկ Չոլակյանը հռչակվել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ Գոռ Սահակյանը նվաճել է ծանրամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակ։ Ռաֆիկ Հարությունյանը հռչակվել է ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն։ Ծանրամարտիկներ Աննա Ամրոյանն ու Միլենա Խաչատրյանը երեք մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում։

Կրկեսային ներկայացումներով հանդես եկող Վարդանյան եղբայրները դանակներով տպավորիչ հնարքների շնորհիվ Գինեսի նոր ռեկորդ են սահմանել։

Աշխարհահռչակ Velosolutions UCI Pump track–ն առաջին անգամ կանցկացվի Վանաձորում։

Սուրբ Հարության տոնին ընդառաջ՝ ապրիլի 18–20–ը Երևանում կանցկացվի «Զատիկ գինու փառատոն 2025»–ը։