Հայ եղբայրների գրանցած ցնցող ռեկորդը, մահվան պատճառ դարձած օղու փորձաքննության արդյունքները․ ամփոփում ենք նախորդ օրվա լրահոսը
08:00
04 Սեպտեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմպերի․ /Նովոստի-Արմենիա/․ Ներկայացնում ենք հինգշաբթի՝ սեպտեմբերի 3-ի առավել ուշագրավ նորությունները։
Ալկոհոլային թունավորումից գրանցվել է ևս 3 մահ` ընդհանուր՝ 14․ ԱՆ–ն տեղեկատվություն է ներկայացրել;
Ռուսաստան մեկնել ցանկացողներն բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության շենքի մոտ և շարունակել այն ԱԳՆ–ի մոտ;
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Գևորգ Ղազարյանը հայտնել է, որ ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել Մալաքյան եղբայրներին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դատարանը մերժել է ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը ;
Սաքունց եղբայրները գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում` ատամներով քաշելով 4 տոննա մեքենա և 12 տոննա ավտոբուս (ՖՈՏՈ);
Ինչի՞ց պետք է հրաժարվել Պահքի ժամանակ, իսկ եթե չիմանալով օգտագործել ենք արգելված սնունդ. Արարատյան Հայրապետական Թեմը պարզաբանում է Պահքին վերաբերող բոլոր հարցերը