Հայ դպրոցականները բրոնզե մեդալ են նվաճել Ֆիզմաթ արհեստական բանականության միջազգային 2-րդ օլիմպիադայում
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա/. ՀՀ դպրոցականները 1 բրոնզե մեդալ են նվաճել հոկտեմբերի 30-31-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված Ֆիզմաթ արհեստական բանականության (ԱԲ) միջազգային 2-րդ օլիմպիադայում։ Այս մասին հայտնում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Նշվում է, որ օլիմպիադայում Հայաստանը ներկայացրել է Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 4 թիմ:
Բրոնզե մեդալին արժանացել է վարժարանի 1-ին թիմը՝ 11-րդ դասարանի աշակերտներ Արտյոմ Հովհաննիսյանի, Լիլիթ Հակոբյան և Արամ Մինասյանի մասնակցությամբ: Նրանք կատարել են տեսական և գործնական առաջադրանքները, որոնք նպատակ ունեին արտացոլելու իրական աշխարհի խնդիրները և պահանջում էին մեքենայական ու խորը ուսուցման (machine and deep learning) բարձր մակարդակի գիտելիքներ:
Օլիմպիադային 7 երկրի 47 թիմի 124 աշակերտ է մասնակցել։

