Հայ դիվանագետների ընտանիքների անդամները հնարավորություն կստանան աշխատել Ֆրանսիայում
23.05.2018,
18:02
Հայաստանի խորհրդարանն երկուշաբթի նիստում վավերացրել է Ֆրանսիայի հետ «Այլ երկրում դիվանագետների ընտանիքների անդամների զբաղվածության մասին» համաձայնագիրը։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /Նովոստի –Արմենիա/. Հայաստանի խորհրդարանն երկուշաբթի նիստում վավերացրել է Ֆրանսիայի հետ «Այլ երկրում դիվանագետների ընտանիքների անդամների զբաղվածության մասին» համաձայնագիրը։
Ինչպես հայտնեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, համաձայնագիրը հնարավորություն է տալիս դիվանագիտական և հյուպատոսական հաստատությունների աշխատակիցների հարազատներին աշխատել ընդունող երկրում` ինչպես ՀՀ քաղաքացիններին Ֆրանսիայում, այնպես էլ հակառակը:
Ընդ որում, ըստ համաձայնագրի, աշխատանքի բնույթի մասին որևէ սահմանափակում չկա:
«Համաձայնագիրը որևէ առավելություն չի տալիս, բոլոր հարցերը որոշվում են տվյալ երկրի Աշխատանքային օրենսգրքով, և դիվանագետների ընտանիքների անդամները պահպանում են դիվանագիտական անձեռնմխելիությունը, բացառությամբ այն աշխատանքային գործունեության, որով նրանք կենթարկվեն տեղի օրենսդրությանը», - ասաց Քոչարյանը:
Փոխարտգործնախարարը հայտնեց, որ Հայաստանը նմանօրինակ պայմանավորվածություններ է կնքել արդեն ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Արգենտինայի և Գերմանիայի հետ:
«Մենք հետաքրքրված ենք նմանօրինակ պայմանավորվածություններ ստորագրել առավելագույն թվով երկրների հետ», - ասաց Քոչարյանը:-0-

Загружается новость ...
"Право"