ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Դիմածնոտային բարդ վիրահատություն է կատարվել «Հերացի» համալսարանական հիվանդանոցում։ Այս մասին հայտնում են ԵՊԲՀ մամուլի ծառայությունից։
ԵՊԲՀ պրոֆեսիոնալ բժիշկների միջամտությամբ կատարված 7 ժամ տևողությամբ վիրահատությունն ավարտվել է բարեհաջող ելքով։
Ինչպես նշվում է հաղորդման մեջ, այժմ հիվանդը գտնվում է տանը՝ հետվիրահատական փուլում:
ԵՊԲՀ Դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկայի ղեկավար Աննա Պողոսյանը նշել է, որ հիվանդը հուլիսի 17-ին ենթարկվել էր ավտովթարի, որի հետևանքով ստացել էր գանգուղեղային ծանր վնասվածք՝ համակցված դիմային գանգի միջին և վերին երկրորդական բոլոր ոսկրերի մանր բազմաբեկոր կոտրվածքներով, բեկորների զգալի տեղաշարժով:
Հիվանդը 3 շաբաթ անցկացրել է հանրապետության բազմապրոֆիլ հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում, իսկ այնուհետև տեղափոխվել է «Հերացի» համալսարանական հիվանդանոց՝ դիմային գանգի կոտրվածքների հնարավոր վերականգնման նպատակով:
«Դիմելու պահին առկա էր դեմքի զգալի ասիմետրիա, ձախ ակնագնդի զգալի տեղաշարժ, բազմաթիվ սպիական ձախախտումներ, լիկվորեա (ողնուղեային հեղուկի արտահոսք) Օրեր առաջ կատարվել է վիրահատություն. դիմային գանգի բազմաթիվ կոտրվածքների ռևիզիա և օստեոսինթեզ (ոսկորների բեկորների միացում)` տիտանե թիթեղներով:
Պողոսյանի հաղոդմամբ, վիրահատությունը բարեհաջող է ավարտվել, ներկայում հիվանդը գտնվում է տանը հետվիրահատական փուլում։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում