ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Ադրբեջանում տիրում է ռասիստական ռեժիմ:
«Ադրբեջանը ղեկավարվում է ռասիստական ռեժիմով, որը գովաբանում է էթնիկ բռնությունը հայերի նկատմամբ և էթնիկ ատելություն է սերմանում հասարակության մեջ. Դա հաստատվել է ՄԻԵԴ-ի կողմից (Միջազգային իրավունքի Եվրոպական դատարան. խմբգր.), և ՌԱԵՀ-ի (Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողով, խմբգր.) և ՌԽՎԿ-ի (Ռասայական խտրականության վերացման կոմիտե, խմբգր.) կողմից: Արցախի հայերին ստիպելը ապրել Ադրբեջանի իշխանության ներքո խախտում է միջազգային իրավունքը»,- գրել է նա իր Twitter-ի միկրոբլոգում: