Հարաբերական անդորր, հակառակորդի խոցված «ORBITER-3» տիպի ԱԹՍ․ իրավիճակը սահմանին (ՖՈՏՈ)

18.07.2020, 10:50
Գիշերվանից մինչ այս պահը պահպանվել է հարաբերական անդորր, խոցվել է հակառակորդի «ORBITER-3» տիպի ԱԹՍ․ իրավիճակը սահմանին․ ՖՈՏՈ
Հարաբերական անդորր, հակառակորդի խոցված «ORBITER-3» տիպի ԱԹՍ․ իրավիճակը սահմանին (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայ-ադրբեջանական պետական սահմանին գիշերվանից մինչ այս պահը պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։ 

Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային զենքերից ոչ նպատակային կրակ են վարել Մովսես, Զանգակատուն, Խնձորուտ գյուղերի շրջանում տեղակայված մեր դիրքերի ուղղությամբ։ 

Загружается новость ... "Лево"
Ավելի ուշ Ստեփանյնաը գրել է, որ հուլիսի 18-ին՝ ժամը 06:38-ի սահմանում, պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հյուսիս-արևելյան ուղղությամբ խոցել են հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «ORBITER-3» տիպի անօդաչու թռչող սարք: 

«ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները շարունակում են լիակատար վերահսկողության տակ պահել իրադրությունն առաջնագծում և վստահորեն իրականացնել հանրապետության օդային և ցամաքային սահմանների պաշտպանություն»,- ասվում է գրառման մեջ։-0-