ՀԱՊԿ Ռազմական կոմիտեի նիստը կանցկացվի Երևանում

14.04.2016, 19:38
ՀԱՊԿ-ի Ռազմական կոմիտեի հերթական` ութերորդ նիստը կկայանա ապրիլի 15-ին Երևանում, հայտնում է հայկական պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։
ՀԱՊԿ Ռազմական կոմիտեի նիստը կանցկացվի Երևանում
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՀԱՊԿ-ի Ռազմական կոմիտեի հերթական` ութերորդ նիստը կկայանա ապրիլի 15-ին Երևանում, հայտնում է հայկական պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Նիստին մասնակցելու նպատակով ապրիլի 14-ին Երևան են ժամանել Կազմակերպության անդամ պետությունների` Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պատվիրակությունները, ինչպես նաև ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը: -0-