ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն է նշանակվել Մարկ Գրիգորյանը։
Այդ տեղեկությունը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հաստատել է անձամբ Գրիգորյանը երկուշաբթի։
Հայ և բրիտանացի լրագրող Մարկ Գրիգորյանը ծնվել է 1958 թվականի մայիսի 3–ին Երևանում։
1980 փվականին, ավարտելով Երևանի պետական համալսարանը, անցել է աշխատանքի Երևանի քաղաքի կառաբարման ավտոմատ համակարգերի գիտահետազոտական և նախագծման ինստիտուտ։ 1989 թվականին պաշտպանել է թեզ` «Ռուսաց լեզու» մասնագիտացմամբ։
Պրոֆեսիոնալ լրագրությունում սկսել է իր կարիերան 1993 թվականին որպես «Ազատություն» թերթի խմբագրի տեղակալ։ 1995-1996 թվականներին աշխատել է AIM (Armenian International Magazine) ամսագրում։
Համագործակցել է Հայաստանի և արտերկրի բազմաթիվ հանդեսների հետ։ 16 գրքերի հեղինակ և խմբագիր։ Երևանում Կովկասի ինստիտուտի հիմնադիրներից մեկն է։
1995 թվականին ստացել է «Բյուրեղապակյա բու» հեռոըստադիտողների հավաքականի կազմում, որը հաղթանակ է տարել «Ի՞նչ։ Որտե՞ղ։ Ե՞րբ» խաղի` հաղորդման 20–ամյակին նվիրված եզրափակչում։
2002 թվականին տեղափոխվել է Լոնդոն, որտեղ աշխատել է BBC–ի ռուսական ծառայությունում։
2014 թվականին վերադարձել է Հայաստան, աշխատել տարբեր հեռուստաալիքներում։ 2016 թվականից զբաղեցրել է Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի խորհրդականի պաշտոնը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում