Հանգստյան օրերին Հայաստանում առանց տեղումների եղանակ է սպասվում

11.03.2016, 10:11
Հանգստյան օրերին` մարտի 12-13–ին, Հայաստանի մարզերում և մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանգստյան օրերին Հայաստանում առանց տեղումների եղանակ է սպասվում
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հանգստյան օրերին` մարտի 12-13–ին, Հայաստանի մարզերում և մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքը։

Ուրբաթ` մարտի 11-ի երկրորդ կեսին Երևանում և Հայաստանի մի շարք մարզերում սպասվում է կարճատև անձրև։ Օդի ջերմաստիճանը մարտի 14–ին և 15–ին կնվազի 8-10 աստիճանով, այդ օրերին ժամանակ առ ժամանակ անձրև է կանխատեսվում մայրաքաղաքում և մարզերում, իսկ լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով։

 Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ: -0-