ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Համաքաղաքական շաբաթօրյակ կանցկացվի Երևանում ապրիլի 9–ին, երկուշաբթի աշխատանքային խորհրդակցության ընթացքում ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Նա պատասխանատու անձանց հանձնարարեց պատրաստվել շաբաթօրյակի կազմակերպմանն ու անցկացմանը։
«Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ մայրաքաղաքի բնակիչները հաճույքով են արձագանքում մեր կոչին, և ամեն տարի շաբաթօրյակների մասնակիցների թիվն աճում է»,– նշեց Մարգարյանը։
Երևանի քաղաքապետը հանձնարարեց ճշտել այն տարածքները, որտեղ անհրաժեշտ է ծառատունկ կազմակերպել, այդ թվում` նախորդ տարվա շոգից տուժած տարածքները։
Բացի այդ, Մարգարյանը հանձնարարեց ուշադրության կենտրոնում պահել Բուսաբանական այգու և Ծիծեռնակաբերդի բարձունքի կանաչապատման աշխատանքները, ինչպես նաև բարեկարգման աշխատանքներ իրականացնել Հաղթանակի այգում և Օղակաձև պուրակում։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում