ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Համացանցում հայտնվել են կադրեր, թե ինչպես է Ազգային անվտանգության ծառայությունը «Ադեկվադ» շարժման ղեկավար Արթուր Դանիելյանին բերման ենթարկում: Տեսանյութը կարելի է դիտել Մարինա Մանուչարյան Facebook-յան օգտատիրոջ էջում:
Загружается новость ... "Лево"
Ավելի վաղ հայտնի էր դարձել «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի, ԱԺ նախկին պատգամավոր, Հանրապետական կուսակցության խմբակցության նախկին ղեկավար Վահրամ Բաղդասարյանի, ՀՅԴ անդամ, ինչպես նաև կամավորական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի ձերբակալության մասին:
Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունները վերջին օրերին հանրահավաքներ էին անցկացնում՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ մեղադրելով նրան Հայաստանի համար վիրավորական համաձայնագիր ստորագրելու մեջ:-0-