413.78
4.82
386.17
+15
Եղանակը Երևանում
Հայ

Հակառակորդն ապրիլյան պատերազմի գործողություններ այլևս չի կարողանա կրկնել. Մովսես Հակոբյան (ՖՈՏՈ)

20:39
02 Ապրիլի 2018
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/.Ապրիլյան պատերազմը բանակի համար մեծ դաս ու փորձառություն էր հակառակորդի հավանական գործողություններին ու նոր սպառազինության կիրառմանը դիմագրավելու համար, ասել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:

Ինչպես հայտնում է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը, այսօր` ապրիլի 2-ին, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի ուղեկցությամբ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել 2016 թ. ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների ընթացքում հերոսաբար զոհված զինծառայողների հիշատակին։


Виген Саркисян

Պաշտպանության նախարարը և ԶՈՒ ԳՇ գլխավոր շտաբի պետը մասնակցել են զինված ուժերի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ անցկացված հոգեհանգստի կարգին, ծաղիկներ խոնարհել նաև սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։

Ераблур

Այս երկու տարիների ընթացքում բավականին մեծ աշխատանք է կատարվել ապրիլյան գործողությունների ընթացքում ի հայտ եկած խնդիրների շտկման ուղղությամբ։ Հակառակորդն այլևս նմանատիպ ռազմական գործողություն ի վիճակի չի իրականացնել։ Չի նշանակում, որ դա բավարար է, բանակն ու պատերազմն այնպիսի երևույթներ են, որ անդադար նոր մեթոդներ են փնտրում հակառակորդի հանդեպ գերակայություն ձեռք բերելու համար, և մենք աշխատանքներ ենք իրականացնում նաև այդ ուղղությամբ», - ասել է Մովսես Հակոբյանը:

Պաշտպանության նախարարը բանակաշինությունը համեմատել է պետականաշինության գործընթացի հետ։ «Որքան էլ ապրիլյան դեպքերը ցավալի ու ողբերգական հետևանքներ ունեցան մեր հայրենակիցների կորստի առումով, երկիրը պաշտպանելու այլ ձև աշխարհի որևէ երկրի բանակ դեռևս ի հայտ չի բերել»,- ասել է Վիգեն Սարգսյանը:

Նրա խոսքով, զինվորական ծառայությունը միշտ էլ կապված է վտանգի, զոհողության, կյանքի գնով անգամ երկիրը պաշտպանելու գաղափարի հետ: 

Ераблур

«Կարծում եմ, մենք հասկացել ենք, որ երկրի պաշտպանությունը ողջ երկրի, պետական համակարգի, հասարակության կենսակերպ է, և կարծում եմ, որ դա է մեր հետագա քայլերի առանցքը, բոլոր այն ծրագրերի ու նպատակների, որոնք պետք է կյանքի կոչենք, որպեսզի որպես «Ազգ-բանակ» պատրաստ լինենք պաշտպանելու մեր երկիրն ու պետությունը, մեր քաղաքակրթությունը, այն հսկայական ժառանգությունը, որը, որպես ժողովուրդ, ունենք հազարամյակների ընթացքում»,- ընդգծել է Սարգսյանը:

Նա ավելացրել է, որ հետևողական աշխատանք է տարվելու Հայաստանի մարտունակությունը բարձրացնելու ուղղությամբ, հայկական բանակի համբավը այն մակարդակի վրա պահելու համար, որով երկիրը դուրս է եկել ղարաբաղյան պատերազմից: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:29
29 Մայիսի 2023
Ուշադրություն. երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում. ՍԽԵՄԱ
21:15
29 Մայիսի 2023
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Միլանի ակադեմիայի Մանկապատանեկան ճամբարը (ՖՈՏՈ)
Առաջին անգամ Հայաստանում մեկնարկել է Միլանի ակադեմիայի ֆուտբոլային Մանկապատանեկան ճամբարը, որը հնարավորություն կտա Հայաստանի մարզերի 160 պատանիների մարզվել աշխարհի լավագույն մարզիչների մոտ. ՖՈՏՈ
14:56
29 Մայիսի 2023
Հայաստանը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողի առևանգման դեպքով դիմել է ՄԻԵԴ
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների ապօրինի առևանգման դեպքով մայիսի 28-ին դիմել է ՄԻԵԴ
14:47
29 Մայիսի 2023
Երևանում հունիսի 1–ից մի շարք երթուղիներ կմիավորվեն. հրապարակվել է արդիականացված երթուղիների ցանկը
Երևանում հունիսի 1–ից մի շարք երթուղիներ կմիավորվեն. հրապարակվել է արդիականացված երթուղիների ցանկը
12:48
29 Մայիսի 2023
Փաշինյանն արձագանքել է Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարություններին (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարություններին. ՎԻԴԵՈ
11:26
29 Մայիսի 2023
Գառնիի մոտ ավտովթարի հետևանքով տուժած 4 երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է
Երեքի երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է, մեկի վիճակը՝ ծայրահեղ տերմինալ
10:16
29 Մայիսի 2023
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
00:52
28 Մայիսի 2023
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
11:59
27 Մայիսի 2023
Տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ. ՊՆ
ՊՆ-ից հայտնում են, որ տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ
10:58
27 Մայիսի 2023
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են.ՊՆ
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են
18:37
25 Մայիսի 2023
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է պարզեցված ընթացակարգով վարկ փոքր բիզնեսի համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի համար նախատեսված վարկային պրոդուկտների շարքը համալրել է նոր վարկատեսակով, որը հասանելի է ձևակերպման համար դրական վարկային պատմության հիման վրա
16:07
25 Մայիսի 2023
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ