ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է կորոնավիրուսի կասկածանքով հոսպիտալացված 12 քաղաքացիների հետազոտությունների արդյունքները։
Նախօրեին ԶԼՄ–ներում լուրեր էին շրջանառվում, որ Հայաստանում բարձր ջերմությամբ հոսպիտալացվել են Չինաստանից ժամանած 10–ից ավելի քաղաքացիներ։
«Հետազոտություններն ավարտվել են քիչ առաջ և օդանավակայանից հոսպիտալացված 12 քաղաքացու մոտ նոր կորոնավիրուսի արդյունքները եղել են բացասական՝ այդ թվում «ջերմող քաղաքացիների»,– իր Facebook–յան էջում հայտնել ՀՀ ԱՆ մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։
Նրա խոսքերով, ընդհանուր առմամբ կատարվել է 20 հետազոտություն, բոլորը բացասական արդյունքներով։
Հիշեցնենք, որ մինչ օրս Չինաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 31 հազար դեպք, 636 մարդ մահացել է, 1540` ապաքինվել։ –0–