437.67
4.35
404.35
+3
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնի են գործարարները, ովքեր վճարել են Քոչարյանի 2 մլրդ դրամ գրավը

18:11
20 Հունիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքից ազատ արձակման դիմաց 2 մլրդ դրամ գրավը տվել են ռուս գործարարները: Այս մասին հաղորդում է ՌԲԿ-ն՝ հղում անելով նախկին նախագահին մոտ կանգնած աղբյուրներին:

Загружается новость ... "Лево"

Նախկին նախագահի ներկայացուցիչ Վիկտոր Սողոմոնյանը ՌԲԿ-ի հետ զրույցում հաստատել է այդ տեղեկությունը:

Նրա խոսքով, գրավը վճարել են Սամվել Կարապետյանը («Տաշիր» ընկերությունների խումբ), Սերգեյ Համբարձումյանը («Մոնարխ» ընկերությունների խումբ), Գենադի Ստեփանյանը (Ռուս գործարար և մեցենատ): Իսկ մնացած գումարը տրամադրել է «Սիստեմա» ֆինանսական բաժնետիրական կորպորացիան, որտեղ Քոչարյանը անկախ տնօրեն է հանդիսանում:

Քոչարյանը «Սիստեմայի» տնօրենների խորհրդի կազմում է 2009թ.-ից: Ընկերության ներկայացուցիչ Սերգեյ Կոպիտովը ՌԲԿ-ի հետ զրույցում հաստատել է, որ կորպորացիան որոշել է մասնակցել գրավի վճարմանը, որը սահմանվել է Հայաստանի դատական իշխանության մարմինների կողմից կորպորացիայի անկախ տնօրեն Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: Սողոմոնյանը նշել է, որ գումարը չի վճարվել «Սիստեմա» ֆինանսական բաժնետիրական կորպորացիայի հիմնական բաժնետեր Վլադիմիր Եվտուշենկովի կողմից անձամբ, այլ գրավը վճարել է ընկերությունը՝ որպես իրավաբանական անձ:

ՌԲԿ-ն հարցում է ուղարկել «Տաշիր»-ի մամուլի ծառայություն և մեկնաբանության համար դիմել Գենադի Ստեփանյանին: Նաև ՌԲԿ-ն հարցում է ուղարկել Սերգեյ Համբարձումյանին և «Մոնարխ» ընկերությունների խմբին:

Նախօրեին Վերաքննիչ քրեական դատարանն ավարտեց ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։ Վերաքննիչ դատարանը բավարարեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը: Նա կալանքից ազատ կարձակվի 2 միլիարդ դրամի գրավը վճարելու դեպքում։

Ավելի վաղ Քոչարյանի գրասենյակից տեղեկատվություն էր ստացվել այն մասին, որ բազմաթիվ մարդիկ պատրաստակամություն են հայտնել աջակցել գրավի գումարը հավաքելու համար, սակայն նրանց ինքնությունը դեռ չէր հրապարակվում։

Այսօր հայտնի է դարձել, որ Ռոբերտ Քոչարյանն ազատ է արձակվել և արդեն տանն է: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
15:32
23 Փետրվարի 2024
Հայ զինվորականներին նախատեսվում է վերապատրաստել ֆրանսիական բուհերում․ Լըկորնյու
Նախատեսվում է վերապատրաստել հայ զինվորականներին ֆրանսիական մասնագիտացված բուհերում
14:22
23 Փետրվարի 2024
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
13:47
23 Փետրվարի 2024
Ամերիաբանկն ավելի շատ հասանելիություն է ստանում միջազգային կապիտալին․ փորձագետը՝ BOGG–ի հետ հնարավոր գործարքի մասին
Նշված ֆինանսական խմբի անդամ է հանդիսանում նաև Վրաստանի Բանկը, որը հարևան երկրի խոշոր առևտրային բանկերից մեկն է
13:18
23 Փետրվարի 2024
Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է», ռուսական բազայի դուրս բերումը չի քննարկվում․ վարչապետ
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է»
12:10
23 Փետրվարի 2024
Տեխնիկապես հնարավոր չէ․ ՍԱՏՄ–ը հաստատում է, որ «Ջերմուկում» չի կարող քացախ լինել (ՎԻԴԵՈ)
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արտահերթ ստուգումը փաստում է՝ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել, դա տեխնիկապես էլ հնարավոր չէ․ ՎԻԴԵՈ
10:17
23 Փետրվարի 2024
Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարն առաջին անգամ այցելել է Հայաստան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն առաջին անգամ այցելել է Հայաստան․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:16
22 Փետրվարի 2024
Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ․ Le Figaro
Այսօր Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ
14:51
22 Փետրվարի 2024
Երևանում սպասվում է թաց, ձյուն ձնախառն անձրև․ ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով