Հաճելի անակնկալ երևանցիներին` Մայրության և գեղեցկության օրվա առթիվ

24.03.2016, 19:16
Երևանի քաղաքապետարանը հաճելի անակնկալ կմատուցի մայրաքաղաքի բնակիչներին Մայրության և գեղեցկության օրվա առթիվ:
Հաճելի անակնկալ երևանցիներին` Մայրության և գեղեցկության օրվա առթիվ
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի քաղաքապետարանը հաճելի անակնկալ կմատուցի մայրաքաղաքի բնակիչներին Մայրության և գեղեցկության օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 7–ին։

Այդ օրը երկարատև ընդմիջումց հետո կաշխատեն Երևանի շատրվաններն ու ցայտաղբյուրները, ասաց քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը։

Նա ավելացրեց, որ այս պահին շատրվանների վերագործարկումից առաջ նորոգման և նախապատրաստական աշխատանքներ են տարվում։

«Բոլոր աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով և արդեն հաճելի ավանդույթի համաձայն մայրաքաղաքի շատրվաններն ու ցայտաղբյուրները միաժամանակ կվերագործարկվեն Մայրության և գեղեցկության օրը` ապրիլի 7-ի առավոտյան»,-ընդգծել է Կամո Արեյանը: -0-