«Հաղթանակ» դաշինքի մի խումբ անդամների տներում գործողություններ են իրականացվում. Հակակոռուպցիոն կոմիտե
17.11.2025,
20:17
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ, հայտնել են կոմիտեից
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակում ապացուցողական և վարութային այլ գործողություններ են իրականացվում «Հաղթանակ» դաշինքի մի խումբ անդամների տներում։
Այս մասին «Նովոստի-Արմենիա»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ՝ Մարինա Օհանջանյանը։
«Հայտնում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ»,-նշել է նա՝ հավելելով, որ անհրաժեշտության դեպքում կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։

