«Հաղթանակ» դաշինքի 5 անդամ ունի մեղադրյալի կարգավիճակ․ Հակակոռուպցիոն կոմիտե

18.11.2025, 11:57
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել նախօրեին «Հաղթանակ» դաշինքի որոշ անդամների տներում իրականացված քննչական գործողությունների վերաբերյալ
«Հաղթանակ» դաշինքի 5 անդամ ունի մեղադրյալի կարգավիճակ․ Հակակոռուպցիոն կոմիտե

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել նախօրեին «Հաղթանակ» դաշինքի որոշ անդամների տներում իրականացված քննչական գործողությունների վերաբերյալ։

Ընտրակաշառք ստանալու, տալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթներով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 5 անձ։

Այս մասին «Նովոստի-Արմենիա»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից։

«Նրանց նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված խափանման միջոցներ»,- հայտնում են կոմիտեից։

Հիշեցնենք, որ նախօրեին հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակում ապացուցողական և վարութային այլ գործողություններ են իրականացվել «Հաղթանակ» դաշինքի մի խումբ անդամների տներում։