Գյումրին 24 ժամով կջրազրկվի
16.06.2025,
13:11
Ամբողջ Գյումրիում 24 ժամ ջուր չի լինի

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ամբողջ Գյումրիում 24 ժամ ջուր չի լինի։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հունիսի 17-ին ժամը 10.30-ից մինչև հունիսի 18-ը ժամը 10.30-ը կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։