Գյումրիից Կիպրոս օդանավով, Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի հիմնարկեքի արարողությունը, Երևանում BMX Contest հեծանվային միջոցառման անցկացում. շաբաթվա լավ լուրերը
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. Ներկայացնում ենք այս շաբաթվա (հուլիսի 28-ից օգոստոսի 1) ամենադրական և լավ լուրերի ընտրանին։
Այսպես․
Հայ ըմբիշները ևս երկու մեդալ են նվաճել Սամոկովում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Մ20 տարեկանների Աշխարհի առաջնությունում:
Երևանում տեղի է ունեցել Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի հիմնարկեքի արարողությունը:
Գյումրիից Կիպրոս օդանավով․ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից չվերթեր կիրականացվեն դեպի Կիպրոս:
Հայ շախմատիստները արժանացել են մրցանակների «31st Abu Dhabi International Chess Festival» շախմատի միջազգային մրցաշարում:
Երևանի Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցու մոտ գտնվող Սքեյթ պարկում առաջին անգամ կանցկացվի BMX Contest հեծանվային միջոցառումը:
Ավելի օպերատիվ լուրերին հետևեք մեր Տելեգրամում

