Գյուղնախարարը չի նեղանում ՀՀԿ նախընտրական ցուցակում չընդգրկվելու համար
16.02.2017,
19:52
Հայաստանի գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը չի ներառվել Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակում։
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հայտնել է, որ չի նեղանում, որ իրեն չեն ընդգրկել Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակում։
Երկրի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հայաստանի հանրապետական կուսակցությունը փետրվարի 14–ին հրապարակել է ապրիլի 2–ի խորհրդարանական ընտրությունների ցուցակը, որը կգլխավորի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Հնգյակում են` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, խորհրդարանի պատգամավոր, բժշկական գիտությունների թեկնածու Արա Բաբլոյանը, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։ Վարչապետ Կարեն Կարապետյանը ցուցակում չի ներառվել։
«Գոյություն ունի կանոնակարգ, և ամեն ինչ ընթանում է իր կարգով»,– ասել է Առաքելյանը։ Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք նա կմասնակցի նախընտրական քարոզարշավին` նախարարն ասել է, որ արդեն անում է դա` կատարելով իր պարտավորությունները։ -0-