Գյումրու քաղաքապետը նոր կուսակցություն է հիմնել. թերթ
05.05.2016,
16:15
Հայաստանի` մեծությամբ երկրորդ քաղաքի` Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը նոր կուսակցություն է հիմնել:
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի` մեծությամբ երկրորդ քաղաքի` Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը նոր կուսակցություն է հիմնել, որը կոչվում է «Գյումրեցու ոգի», հաղորդում է «Ժողովուրդ» թերթը:
Թերթի հաղորդմամբ, նախօրեին տեղի է ունեցել կուսակցության հիմնադիր համագումարը: «Սակայն ուշագրավն այն է, որ նորաստեղծ կուսակցության հիմնադիրները պնդում են, թե իրենք ոչ մեկի հետ կապ չունեն», - գրում է թերթը:
Թերթի թղթակցի հարցին, թե, արդյո՞ք, կայացել է իրենց հիմնադիր համագումարը, կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Սիրակ Եղիազարյանը հաստատել է, որ համագումարը իսկապես տեղի է ունեցել: Դրա ընթացքում հաստատվել են կուսակցության կանոնադրությունը, ծրագիրը, վարչության տասներեք անդամների ընտրություն է տեղի ունեցել: Վարչության նախագահ է ընտրվել Սահակ Սարադյանը: Ընդ որում, Եղիազարյանը հերքել է նոր կուսակցության կապը թե´ Բալասանյանի, թե´ Գյումրիի քաղաքապետի պաշտոնին հավակնող այլ թեկնածուների` Մարտուն Գրիգորյանի և նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ: -0-