Գումարի դիմաց զինծառայության ժամկետը կրճատելու մասին օրինագիծը չի ներառվել ԱԺ օրակարգում

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի աղմկահարույց օրինագիծը՝ գումարի դիմաց զինվորական ծառայության ժամկետը կրճատելու մասին, չի ներառվել ՀՀ ԱԺ նստաշրջանի օրակարգում։
87 պատգամավոր, ինչպես նաև, օրինագծի հեղինակը, քվեարկել է օրինագիծը ԱԺ նիստերի օրակարգում չընդգրկելու օգտին, դեմ է քվեարկել 0 պատգամավոր։
Ավելի վաղ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել այս նախագծին։
Օրինագծի մասին
Պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից նախաձեռնված օրինագիծը նախատեսում է փոփոխություններ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին», «Պետական տուրքի մասին» և ՀՀ քրեական օրենսգրքում։ Այսպիսով, առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը (ներկայումս 2 տարի) կրճատել մինչև 1 ամիս՝ 24 միլիոն դրամ վճարի դիմաց, մինչև 4 ամիս՝ 18 միլիոն դրամ վճարի դիմաց։
Զինվորական ծառայության տարիքային շեմը նախատեսվում է ներկայիս 27-ից բարձրացնել մինչև 32 տարի, իսկ փորձաքննությունից հրաժարվելը կքրեականացվի (տուգանք՝ 1-3 տարի ազատազրկում)։
Կետերից մեկը վերաբերում է այն քաղաքացիներին, ովքեր հրաժարվել են ՀՀ քաղաքացիությունից՝ զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով: Այսպես, մինչև 16 տարեկան դառնալը ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու համար նախատեսված է 15 միլիոն դրամ տուգանք: