Գուգարաց թեմի քահանաներն իրենց աջակցությունն են հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին
06.12.2025,
15:02
Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի քահանաները հայտարարություն են տարածել, որի ներքո ստորագրել են 16 հոգևորականներ
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի քահանաները 16 հոգևորականների կողմից ստորագրված հայտարարություն են տարածել, որում արտահայտել են իրենց նվիրվածությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսին։
«Մենք` Գուգարաց թեմի քահանաներս, ի գլուխ ունենալով թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան եպս. Հակոբյանին, անվերապահ կանգնած ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, նրա զինվորյալ Միաբանության և ուխտապահ հոգևորականության, Սուրբ Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալների կողմից հաստատված, Սրբազան հայրապետերով մեզ հասած առաքելաշավիղ և ազգընտիր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողքին»,-նշվում է հայտարարության տեքստում։

