Գործող զինծառայողները կունենան 21– 30 օր արձակուրդ․ Պապիկյան

13.01.2026, 14:18
2025 թ.-ին կատարել ենք օրենսդրական փոփոխություն, որով գործող զինծառայողների համար հնարավորություն ենք ստեղծել ունենալ 21–ից մինչև 30 օր արձակուրդ, հայտնեց պաշտպանության նախաար Սուրեն Պապիկյանը
Գործող զինծառայողները կունենան 21– 30 օր արձակուրդ․ Պապիկյան

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ 2025 թ.-ին կատարել ենք օրենսդրական փոփոխություն, որով գործող զինծառայողների համար հնարավորություն ենք ստեղծել ունենալ 21–ից մինչև 30 օր արձակուրդ, հայտնեց պաշտպանության նախաար Սուրեն Պապիկյանը։   

«Քանի որ խոսվում է ժամկետային զինծառայությունը 1.5 տարի դարձնելու և այս պահին 24 ամիս ծառայող զինծառայողների միջև տարբերության կամ անհամաչափության մասին, կարևոր եմ համարում նշել, որ 2025 թ.-ին մենք կատարել ենք ևս 1 օրենսդրական փոփոխություն, որով գործող զինծառայողների համար հնարավորություն ենք ստեղծել ունենալ 21–ից մինչև 30 օր արձակուրդ», – ասաց նախարարն այսօր ասուլիսի ժամանակ՝ նշելով, որ այդ արձակուրդը կբաշխվի համամասնորեն։ 

«Եթե նախկինում ծառայողների համար խոսքը 2 տարուն է վերաբերում, արդեն այս տարի զորակոչվածների համար այն կտարածվի 1․5 տարվա նկատմամբ, այն է` սահմանային ծառայություն տանող զինծառայողների համար 30 օր, այսինքն միջինը ամեն 6 ամսվա մեջ 10 օր զինծառայողը կկարողանա գնալ արձակուրդ և 21 օր՝ այլ զորամասերի, այսպես կոչված, թիկունքային զորամասերի համար»,- ասսաց Պապիկյանը։