579.03
6.36
490.95
+14
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Պատերազմ Արցախում. բոլոր նորությունները` ռազմաճակատից (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

Գործի քննությունը կշարունակվի․ փաստաբանը՝ Ծառուկյանի գործի մասին (ՎԻԴԵՈ)

16:59
21 Հունիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Ես ուրախ եմ, որ դատարանը կարողացավ իր մեջ ուժ գտնել և վեր կանգնել քաղաքական պրոցեսներից: Այս մասին այսօր` հունիսի 21-ին, դատարանի Շենգավիթի նստավայրի բակում լրագրողներին ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը` անդրադառնալով դատարանի՝ Ծառուկյանին չկալանավորելու որոշմանը:

Загружается новость ... "Лево"
Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը քիչ առաջ հրապարակեց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդության վերաբերյալ որոշումը։ Որոշումը հրապարակեց դատավոր Ռոբերտ Պապոյանը: Ըստ որոշման ԲՀԿ առաջնորդը չկալանավորվեց։

Ծառուկյանի պաշտպան Երեն Սարգսյանը պատասպանեց լրագրողների մի քանի հարցերին։  Սարգսյանը հայտարարեց, թե ի սկզբանե այս գործի քննությունն ապօրինի է ընթանում, քանի որ ԱԱԾ-ն իրավունք չուներ դրանով զբաղվելու։

«Ակնհայտ էր, որ քաղաքական պրոցեսների այս վերջին օղակը պետք է հանդիսանար դատարանը, ինչը խայտառակություն կլիներ իրավական պետության համար: Այն փաստերը, որ ներկայացվում էին, շատ ակնհայտ էին, որպեսզի կալանավորումը  մերժվեր»,-ասաց նա նշելով, որ որոշման բովանդակությանը ծանոթ չեն, ծանոթանալուց հետո հանդես կգան հայտարարությամբ:

Փաստաբանը հավելեց, որ սկզբնական շրջանում իրենք վստահ էին,որ կալանավորում լինելու է, քանի որ պրոցեսներն այդպիսին էին,սակայն դատաքննության ընթացքում որևէ հիմնավոր հակափաստարկ չէր ներկայացվում, և վստահություն ծագեց, որ դատարանն ի վերջո օրինական որոշում կկայացնի:

Փաստաբանը կարծում է, որ գործի քննությունը կշարունակվի, դատախազությունը կբողոքարկի դատարանի այս որոշումը:

Ծառուկյանի շուրջ իրադարձությունների մասին

Հունիսի 14–ին առավոտյան ԱԱԾ աշխատակիցները խուզարկել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար և գործարար Գագիկ Ծառուկյանի առանձնատունը:

Խուզարկությունից հետո ԲՀԿ առաջնորդը հայտարարել է, որ իր վրա գործադրում են քաղաքական ճնշում, սակայն ինքը հետքայլ չի անի:

Այնուհետև Ծառուկյանը կանչվել է ԱԱԾ հարցաքննության, որտեղ շուրջ 9 ժամ հարցաքննվելուց հետո դուրս եկել ԱԱԾ շենքից: 

ԱԱԾ-ն նույն օրը տարածել է մի շարք հաղորդագրություններ: 

Հաղորդագրություններից մեկը վերաբերում է Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» ընկերությունների ապօրինի գործունեության հետևանքով պետությանը պատճառված ավելի քան 29 միլիարդ դրամի վնասին:

Ըստ մյուս հաղորդագրության, բացահայտվել են 2017 թ.-ին ԱԺ ընտրությունների ժամանակ ԲՀԿ–ի կողմից ընտրողներին կաշառք տալու, կաշառք  ստանալու հարյուրավոր դեպքեր:

Իսկ ավելի ուշ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց Առինջ համայնքի պաշտոնատար անձանց կողմից համայնքի բյուջեին 339.300.000 դրամի վնաս հասցնելու դեպքի մասին, որի առթիվ քրգործ է հարուցվել:-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:33
09 Հոկտեմբերի 2020
Աչքովս տեսել եմ 5 հակատանկիստ կանանց, ունենք կին դիպուկահարներ. Արծրուն Հովհաննիսյանը պատմեց ԶՈւ–ում ծառայող կանանց մասին (ՎԻԴԵՈ)
Աչքովս տեսել եմ 5 հակատանկիստ կանանց, ունենք կին դիպուկահարներ. Արծրուն Հովհաննիսյանը պատմեց ԶՈւ–ում ծառայող կանանց մասին. ՎԻԴԵՈ
16:15
09 Հոկտեմբերի 2020
Պաշտոնանկությունների շքերթ է սպասվում (ՎԻԴԵՈ)
Պաշտոնանկությունների շքերթ է սպասվում. ԶԼՄ. ՎԻԴԵՈ
13:15
09 Հոկտեմբերի 2020
Երևանում մեկնարկել է ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստը, մասնակցում են ԵՏՄ բոլոր երկրների պատվիրակությունները, բայց Ղրղըզստանից
Երևանում մեկնարկել է ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստը, մասնակցում են ԵՏՄ բոլոր երկրների պատվիրակությունները, բայց Ղրղըզստանից
12:38
09 Հոկտեմբերի 2020
Արցախի քաղաքացիները կարող են կենսաթոշակներն ու նպաստները ստանալ Հայաստանի փոստային բաժանմունքներում
Արցախի քաղաքացիները կարող են կենսաթոշակներն ու նպաստները ստանալ Հայաստանի փոստային բաժանմունքներում
11:15
09 Հոկտեմբերի 2020
614 նոր դեպք՝ մեկ օրում. ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 55087-ի. մահացել է 6 մարդ
614 նոր դեպք՝ մեկ օրում. ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 55087-ի. մահացել է 6 մարդ
10:18
09 Հոկտեմբերի 2020
Դադարեցրեք ցեղասպանությունը. հայտնի դերասան Մայքլ Բի Ջորդանն իր աջակցությունն է հայտնել հայերին (ՖՈՏՈ)
Դադարեցրեք ցեղասպանությունը. հայտնի դերասան Մայքլ Բի Ջորդանն իր աջակցությունն է հայտնել հայերին. ՖՈՏՈ
23:48
08 Հոկտեմբերի 2020
Հայաստանում ռազմական դրության մասին որոշումը լրացվել է. ի՞նչ փոփոխություններ են կատարվել
Հայաստանում ռազմական դրության մասին որոշումը լրացվել է. ի՞նչ փոփոխություններ են կատարվել
23:01
08 Հոկտեմբերի 2020
Երեկոյան Վարդենիսի տարածաշրջանում խոցվել է հակառակորդի 7 ԱԹՍ. ՊՆ
ՊՆ–ից հայտնում են, որ այսօր երեկոյան Վարդենիսի տարածաշրջանում խոցվել է հակառակորդի 7 ԱԹՍ
21:36
08 Հոկտեմբերի 2020
Մի քիչ առաջ խոցվեց մեկ ԱԹՍ. Արծրուն Հովհաննիսյան
Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ հայտնեց, որ մի քիչ առաջ խոցվել է մեկ ԱԹՍ
13:27
08 Հոկտեմբերի 2020
Զինվորական դատախազությունը զգուշացնում է. զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ծառայության չներկայանալը պատժվում է ազատազրկմամբ
Զինվորական դատախազությունը զգուշացնում է. զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ծառայության չներկայանալը պատժվում է ազատազրկմամբ
12:57
08 Հոկտեմբերի 2020
ԱԱԾ տնօրենն ազատվել է պաշտոնից, նշանակվել է պարտականությունների ժամանակավոր կատարող
ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանն ազատվել է պաշտոնից, նշանակվել է պարտականությունների ժամանակավոր կատարող