Գնդակը ՀՀ-ի դաշտում է. ՆԳ նախարարը՝ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման մասին

03.11.2025, 12:29
ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ուղղությամբ բավականին ակտիվ աշխատանքներ ունենք, ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը
Գնդակը ՀՀ-ի դաշտում է. ՆԳ նախարարը՝ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման մասին

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա/. ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ուղղությամբ բավականին ակտիվ աշխատանքներ ունենք: Այս մասին այսօր Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը: 

«Այս շաբաթ, ի վերջո, պաշտոնապես կստանանք գործողությունների ծրագիրը՝ ԵՄ-ի կողմից փոխանցվող, և արդեն գնդակը կլինի ՀՀ դաշտում, որովհետև հստակ կլինեն այն միջոցառումները, որոնք ՀՀ պետական մարմինները պետք է ապահովեն այս տեսանկյունից»,-ասել է նա՝ նշելով, որ առաջին ուղղությունն այս ոլորտում բիոմետրիկ համակարգի նեդրումն է:

«Պիտի նշեմ, որ ակտիվ շարունակում ենք աշխատանքները, ունենք կնքված պայմանագիր, արդեն իսկ տարածքային գրասենյակների մասով որոշարկում ունենք մասնավոր գործընկերոջ հետ, վերջնականացրել ենք տարածքային գրասենյակների արտաքին նկարագրերը, բիոմետրիկ նույնականացման քարտի արտաքին նկարագիրը ևս հաստատված է, և առաջիկայում անձնագրի արտաքին նկարագրի հաստատում ևս կունենանք»,- ասել է նա։